Գիշերը թշնամու կողմից հրթիռակոծվել է Ստեփանակերտը․ ԱԻՊԾ-ն կադրեր է հրապարակել

14:47 • 04.11.20

Արցախի ԱԻ պետական ծառայությունը լուսանկարներ է հրապարակել, որում ցուցադրվում է, թե ինչ տեսք ունի Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը գիշերը թշնամու կողմից հռթիռակոծվելուց հետո։






Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 46 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։