Թուրքիան հայտարարել է Միջերկրական ծովում երկրաբանական հետախուզության վերսկսման մասին
Թուրքիան հայտարարել է Միջերկրական ծովում երկրաբանական հետախուզության աշխատանքները վերսկսելու մասին, դրանք կիրականացնի Barbaros Hayreddin Pasha սեյսմոգրագիկ նավը: Այս մասին գրում է radiosputnik.ria.ru կայքը` հղում տալով «Անադոլու» գործակալությանը:
Աշխատանքներն իրականացվելու են մինչև փետրվարի 16-ը, այդ ընթացքում նավը կուղեկցեն Tanux-1 և Apollo Moon նավերը:
Ավելի վաղ թուրքական Oruç Reis նավը սեյսմիկ հետազոտություններ էր սկսել Միջերկրական ծովոի արևելյան տարածքում, որը Հունաստանը համարում է իր բացառիկ տնտեսական գոտին:
Աթենքի և Անկարայի միջև առանց այն էլ լարված հարաբերությունները սրվել են 2020 թվականին` միգրացիոն ճգնաժամի և Էգեյան ու Միջերկրական ծովերում ռեսուրսների արդյունահանման իրավունքների շուրջ վեճերի պատճառով:










