Ֆլորիդայի շրջաններից մեկում քվեարկել է ընտրողների ավելի քան 100%-ը

14:56 • 04.11.20

Ֆլորիդայի Օրինջ շրջանի տեղամասերից մեկում, ԱՄՆ նախագահական ընտրություններում ընտրողների մասնակցությունը գերազանցել է 100% -ը, հայտնում է  ընտրությունների վերահսկման տեղի վարչությունը:

«Եթե մեր կայքում  հետևել եք ընտրողների գրանցման էջին, ապա գուցե նկատել եք, որ թիվ 538 ընտրատեղամասում ընտրողների մասնակցությունը գերազանցում է 102 -ը: Գրանցման վերջնաժամկետին (հոկտեմբերի 6) թիվ 538 ընտրատեղամասում գրանցվել է 754 ընտրող»,-ասված է մեկնաբանության մեջ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում տեղի էին ունենում նախագահի ընտրություններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է: