Սպիտակ տան մոտակայքում ընտրություններին հաջորդող գիշերն անհայտ անձինք դանակով հարձակվել են 4 մարդու վրա

17:04 • 04.11.20

ԱՄՆ Վաշինգտոն քաղաքում՝ Սպիտակ տան մոտակայքում, ընտրություններին հաջորդող գիշերը դանակով հարձակում է կատարվել 4 քաղաքացու վրա․ վերջիններս վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, գրում է NBC լրատվականը՝ հղում տալով ոստիկանության հայտարարությանը։

Աղբյուրը մանրամասնում է, որ hարձակման հետևանքով վիրավորվել է 1 կին և 3 տղամարդ։ Ոստիկանության տվյալների համաձայն՝ 4 չափաս անձինք վիճաբանության մեջ են մտել 3 կասկածյալի հետ գիշերը 2։30 սահմաններում, որին էլ հաջորդել է պատահարը։ 

Հայտնի է, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ 

Իշխանություններին դեռևս հայտնի չէ, թե պատահարը որևէ առնչություն ունի ընտրությունների հետ, թե ոչ։