Դանիել Իոաննիսյանի հարցազրույցում որոշ փաստեր չեն համապատասխանում իրականությանը․ հերքում
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/12286/02/18 վճռի համաձայն Tert.am–ը հրապարակում է հերքում, որը ներկայացվում է ստորև։
«www.tert.am լրատվական կայքում 13.06.2019թ.-ին հրապարակված «ԿԳ նախարարը պետք է պատասխանի նաև հարցին, թե որքանով է իր և Սամվել Հարությունյանի որդու ընկերությունն ազդել հորը նշանակելու որոշման վրա. Դ. Իոաննիսյան» վերնագրով հարցազրույցում իրականությանը չեն համապատասխանում հետևյալ փաստերը․
«Եթե բոլորը գիտեն, որ էս մարդը կոռուպցիոներ է, եթե բոլոր գիտնականները գիտեն, գիտեն, որ էս մարդը «ատկատներ» է ուզում՝ սկսած Travel grant-ներից, վերջացրած MMDS grants-ի համար, որոնք Հայաստանի բյուջեից չեն, արտերկրից եկող գրանտներ են: Ինքը «ատկատներ» է ուզում, ու այն չստանալու դեպքում չէր ստորագրում, ու այդ դրամաշնորհը չէր գալիս Հայաստան: Եվ սրա մասին բոլորը գիտեն»»։










