Միչիգանի Դետրոյթ քաղաքում Թրամփի համակիրները պահանջում են դադարեցնել ընտրական ձայների հաշվարկը (տեսանյութ)

02:24 • 05.11.20

Տասնյակ մարդիկ հավաքվել են Դետրոյթ քաղաքի (Միչիգան նահանգ) TCF Կենտրոնի շենքի մոտ, որտեղ մշակվում է քվեաթերթիկների ոչ մեծ մասը, և պահանջում են դադարեցնել հաշվարկը: Այս մասին, РИА Новости-ի փոխանցմամբ, հայտնւմ է NBC հեռուստաալիքը:

Ավելի վաղ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի ընտրական շտաբը Միչիգանում ձայների հաշվարկը դադարեցնելու մասին դատական հայց էր ներկայացրել՝ հղում տալով հաշվարկին հետևելու հասանելիության բացակայությանը: Համանման հայցեր են ներկայացվել նաև Փենսիլվանիայում և Վիսկոնսինում: