Լարված մթնոլորտ ԱՄՆ-ում․ The Guardian-ի ֆոտոշարքը նախագահական ընտրություններին հաջորդած ակցիաների վերաբերյալ (լուսանկարներ)

11:31 • 05.11.20

Հեղինակավոր The Guardian պարբերականը ֆոտոշարքով ներկայացրել է ԱՄՆ-ում նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունները, մասնավորապես երբ մարդիկ դուրս են եկել փողոցներ՝  սպասողական վիճակում հետևելով հաշվարկների ընթացքին։

Հրապարակված լուսանկարներից երևում է, որ հազարավոր մարդիկ իրենց ձայները հաշվի առնելու, իրենց նախըտրած թեկնածուին աջակցող պաստառներով ակցիաներ են իրականացնում։ Երկու թեկնածուների աջակիցները բողոքի ակցիաներ են իրականացրել տարբեր քաղաքներում: 

ԱՄՆ-ում ընտրական հանձնաժողովները նախագահական ընտրությունների ավարտից հետո շարունակում են ձայների հաշվարկը: Արդյունքը դեռ հայտնի չէ, նախնական տվյալների համաձայն՝ առաջատարը դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենն է:

Երկու քաղաքական գործիչների շտաբերն էլ արդեն հասցրել են հայտարարել իրենց հաղթանակի մասին, բայց դեռևս վաղ է: Սպիտակ տունը զբաղեցնելու համար թեկնածուին անհրաժեշտ է 538 ընտրական ձայներից 270-ը: Այժմ գործող նախագահ Դոնալդ Թրամփը, որն առաջադրվել է Հանրապետական կուսակցության կողմից, ունի 214 ձայն, Բայդենը ՝ 264: Մնացել է բաշխել միայն 60 ընտրիչի ձայները:

Այս տարի համաճարակի պատճառով մեծ թվով մարդի քվեարկել են փոստով, ինչի հետևանով հաշվարկը կարող է ձգձգվել: