Կարմիր շուկայի ուղղությամբ թշնամու մի քանի մեքենաներ են խոցվել, այդ թվում՝ անձնակազմով բեռնված մեքենա․ Արծրուն Հովհաննիսյան
Այսօր Կարմիր շուկայի ուղղությամբ թշնամին փորձել է մատակարարումներ անել մեքենաներով և ճեղքում իրականացնել։ Խոցվել են մի քանի մեքենաներ, այդ թվում՝ անձնակազմով բեռնված մեքենա։ Այս մասին Միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հակառակորդը ամեն կերպ փորձում է ինչ-որ ուղղություններով նույնիսկ ամենաչնչին հաջողությունը գրանցել, որպեսզի ներկայացնի իր առաջընթացը, բայց մեր զորքերն անսասան են»,- նշեց նա։
Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ մարտերը ռազմաճակատի տարբեր ուղղություններով շարունակվում են, բայց շատ ինտենսիվ չեն․ «Փոքր խմբերի դեմ մարտերն ունեն որոշակի բարդություններ, լայն հնարավորություն չկա ճակատ-ճակատ ոչնչացնել թշնամու ուժերը»։










