Երեք անգամ համանախագահող երկրների ղեկավարներն իրենց անմիջական ներդրումն են ունեցել զինադադարի հասնելու համար և 3 անգամ Ադրբեջանը խախտել է այդ համաձայնությունը. Մնացականյան (տեսանյութ)

11:29 • 05.11.20

Երեք անգամ համանախագահող երկրների ղեկավարներն իրենց անմիջական ներդրումն են ունեցել զինադադարի հասնելու համար, 3 անգամ Հայաստանը լրջագույնս ներգրավվել է և ապահովել է դրա համաձայնեցումը, և 3 անգամ Ադրբեջանը խախտել է այդ համաձայնությունը, որովհետև 3 անգամ էլ Ադրբեջանը, հավանաբար, ուղղորդվել է Թուրքիայի կողմից. այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նա ընդգծեց, որ սակայն դրանից չի բխում, որ մենք դադարելու ենք աշխատել զինադադար ամրագրելու ուղղությամբ և ոչ թե միայնակ, այլ համանախագահների հետ միասին և հիմքում էլ դրված են այն 4 կետերը, որոնք արտահայտված են հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության մեջ. դրանք վերահաստատվել են նաև մյուս հանդիպումների ժամանակ և այդ ուղղությամբ մենք շարունակելու ենք աշխատել: