Ընդդեմ Չինաստանի․ ԱՄՆ-ն, Ճապոնիան, Ավստրալիան և Հնդկաստանը ռազմածովային զորավարժություններ են սկսել
Հնդկական օվկիանոսում դաշնակից երկրներ ԱՄՆ-ն, Ճապոնիան, Ավստրալիան և Հնդկաստանը նոյեմբերի 3-ին սկսել են ռազմածովային զորավարժություններ, որոնց նպատակը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի գործունեության զսպումն է, գրում է eadaily.com կայքը և մանրամասնում, որ խոսքն ամերիկա-չինական առճակատման խորացման ֆոնին նոր հակաչինական միության ստեղծման մասին։
Նշվում է, որ Բենգալյան ծոցում իրականացվող զորավարժություններին յուրաքանչյուր երկրից ռազմական նավերի մի քանի միավորներ են մասնակացում։ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ «Մալաբար-2020» կոչվող զորավարժությունները երկու փուլով են անցկացվելու․ դրանց ընթացքում սուզանավերի որոնման և ուղեկցման, ինչպես նաև տարբեր թիրախների խոցման համար հրթիռների արձակման օպերացիաներ են մշակվելու։
Ճապոնիայում ընդգծում են «Մալաբար-2020»-ի մասնակից երկրների ռազմական համագործակցության բարձր արդյունավետությունը՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ հոկտեմբերին Տոկիոյում նշված պետությունների արտգործնախարարների հանդիպման ժամանակ հաստատվել է Չինաստանի զսպան ուղղությամբ փոխգործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։
Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցյանն էլ, արձագանքելով զորավարժությունների մասին հայտարարությանը, նշել է, որ չինական կողմը կցանկանար, որ «տարածաշրջանի երկրների զինված ուժերի նման ակտիվությունն իրապես ազդեր անվտանգության մակարդակի բարձացմանը, այլ ոչ թե հակառակը»։
Զորավարժութան մասնակից պետություններն այս խոսքերը որպես «Մալաբար-2020»-ի հարցում Չինասանի դժգոհություն են գնահատել։










