Գերության մեջ մահացած 84-ամյա Միշա Մելքումյանի մահը վրա է հասել գլխուղեղի տրավմայի հետեւանքով. Ռաֆայել Վարդանյան. News.am

18:50 • 05.11.20

Գերության մեջ մահացած 84-ամյա Միշա Մելքումյանի մահը վրա է հասել գլխուղեղի տրավմայի հետեւանքով, առկա է բռնի մահ։

Ինչպես տեղեկացնում է news.am-ը, այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին հայկական կողմին են փոխանցվել զոհված 29 հայ զինծառայողների մարմինները եւ արտահանձնվել մեկ քաղաքացիական անձ։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտնել էր, որ քաղաքացիական երկրորդ անձի` 84-ամյա Միշա Մելքումյանի ճամփորդությունն այդ պահի դրությամբ բժշկական առումով հակացուցված էր։ Հաջորդ օրը պարզվեց, որ Մելքումյանը մահացել է։