Սիրիայում պայթյունից թուրքամետ գրոհայինների հրամանատար է զոհվել (լուսանկարներ)

17:11 • 05.11.20

Ընդդիմադիր Սիրիայի ազգային բանակի մաս կազմող թուրքամետ խմբավորումներից մեկի հրամանատարի մեքենայում ինքնաշեն պայթուցիկ սարք է գործի դրվել:

Դեպքը տեղի է ունեցել Ալ Բաբ քաղաքում, որը գտնվում է Հալեպ նահանգի հյուսիս-արևելքում: Այս մասին հայտնում են տեղական աղբյուրները, գրում է riafan.ru կայքը:

Պայթյունի հետևանքով մահացել է խմբավորման առաջնորդը, ևս մեկ մարդ ծանր վիրավոր է: Զինյալների անուններն ու նրանց կազմակերպության անվանումը չեն հրապարակվել:

ИзображениеИзображениеИзображение

Изображение