Արցախը մարդասիրական ճգնաժամի առաջ է կանգնած․ Եվրոպան պետք է մոբիլիզացնի իր ուժերը. Փարիզի փոխքաղաքապետ (տեսանյութ)

22:09 • 05.11.20

10 միլիոն բնակչություն ունեցող Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանն այս պաշտոնում ընտրվելուց ի վեր առաջին անգամ Երևանում է: Հայաստան է եկել «Եվրոպացի երիտասարդները հանուն Արցախի ճանաչման» պատվիրակության հետ: Հայկական բարեգործական ընդհանուր միությունը նրան և ևս 40 երիտասարդ եվրոպացի գործիչների է հրավիրել Հայաստան, որ տեղում ծանոթանան արցախցիների դրությանը:

Անուշ Թորանյանը Tert.am-ին պատմել է, որ Փարիզ վերադառնալուն պես՝ պետք է ահազանգի բարձր օղակներում, որ Արցախը մարդասիական ճգնաժամի առաջ է կանգնած, և որ ամբողջ Եվրոպան պետք է մոբիլիզացնի իր ուժերը: Անկեղծացել է՝ սրտնեղում է, որ հայերեն չի խոսում ու շեշտել՝ «կարևորն իր սիրտն է ամուր սիրո թելերով կապված հայրենիքին»:

Մանրամասները՝ տեսանյութում։