Թուրքիայի իշխանությունները պատմել են Իզմիրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքների մասին (լուսանկարներ)

18:02 • 05.11.20

Իզմիրում ավելի քան 230 բազմահարկ շենք ամբողջովին ավերվել կամ վնասվել է ուժգին երկրաշարժի հետևանքով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի քաղաքաշինության և շրջակա միջավայրի նախարար Մուրաթ Քուրումը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Երկրաշարժից հետո ուսումնասիրվել է ավելի քան 34 հազար շենք: 231 շենք ամբողջությամբ ավերվել է կամ լուրջ վնասներ կրել, 251 շենք միջին մակարդակի է վնասվել, 1834-ը՝ փոքր վնասներ կրել», - լրագրողների հետ զրույցում ասել է Քուրումը:

Նա ավելացրել է, որ երկրաշարժից հետո Իզմիրի ավելի քան 8,5 հազար անօթևան մնացած բնակիչներ տեղավորել են վրաններում: Նրանց համար 18 օրվա ընթացքում կկառուցվի կոնտեյներային քաղաք, իսկ մեկ տարվա ընթացքում`նոր կացարաններ:

Քուրումի խոսքով՝ երկրաշարժից տուժած 36 մարդ շարունակում է բուժումը հիվանդանոցներում, նրանցից 5-ի վիճակը ծանր է:

Հիշեցնենք, որ Թուրքիայի արևմուտքում 6,6 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իզմիր նահանգի Սեֆերլիխիսար քաղաքի շրջանում։ Արտակարգ իրավիճակների և բնական աղետների գործակալության տվյալներով՝ օջախի խորությունը կազմել է 16,5 կմ։

Երկրաշարժը, որի հետևանքով վնասվել են մի շարք շինություններ, զգացվել է երկրի արևմուտքում և Ստամբուլում։ Երկրաշարժը զգացվել է նաև Աթենքում։ Սա վերջին տարիներին Սամոսում տեղի ունեցած ամենաուժեղ երկրաշարժն է եղել։

Powerful earthquake strikes eastern Turkey | News | DW | 24.01.2020Erdogan warns of 'propaganda' as Turkey earthquake death toll rises |  EuronewsTurkey quake death toll rises to 41Rescuers Race to Find Turkey Earthquake Survivors, 27 DeadTurkey races against time to find survivors trapped under rubble by deadly  earthquake - CBS News