Դոնալդ Թրամփի հակառակորդները սկսել են հավաքվել Սպիտակ տան մոտակայքում

03:18 • 05.11.20

ԱՄՆ նախագահական ընտրություններում նախնական հաշվարկներով պարտվող, գործող նախագահ Դոնալդ Թրամփի հակառակորդները սկսել են հավաքվել Սպիտակ տնից քիչ հեռու: Այս մասին հայտնում է РИА Новости-ի թղթակիցը:

Մութն ընկնելուն զուգահեռ մի քանի տասնյակ ցուցարարներ «Թրամփ և Փենս, հեռացե՛ք» կոչերով սկսել են ակցիա իրականցնել Սպիտակ տան տարածքից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա:

Հաղորդվում է, որ իրավապահները հետևում են տեղի ունեցողին: Իրադրությունը դեռևս հանդարտ է: Սպիտակ տան պարիսպների մոտ ակտիվիստների այլ խումբ է հավաքվել, որոնցից շատերն այդտեղ են գալիս արդեն ոչ առաջին անգամ: