Թրամփի ընտրական շտաբը հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով դադարեցնել Ջորջիա նահանգում ձայների հաշվարկը
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի ընտրական շտաբը հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով դադարեցնել Ջորջիա նահանգում ձայների հաշվարկը: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ինչպես արդեն հայտնել էինք՝ Twitter սոցիալական ցանցը ԱՄՆ 4 կարևոր նահանգներում՝ Փենսիլվանիայում, Ջորջիայում, Հյուսիսային Կառոլինայում և Միչիգանում հաղթելու մասին նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը նշել է որպես կասկածելի հաղորդագրություն:
Ավելի վաղ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի ընտրական շտաբը Միչիգանում ձայների հաշվարկը դադարեցնելու մասին դատական հայց էր ներկայացրել՝ հղում տալով հաշվարկին հետևելու հասանելիության բացակայությանը: Համանման հայցեր են ներկայացվել նաև Փենսիլվանիայում և Վիսկոնսինում:










