Վերջին 1 օրում ԱՄՆ-ում կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 100 հազարը. RT

05:57 • 05.11.20

Վերջին 1 օրում ԱՄՆ-ում կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 100 հազարը: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով  The Washington Post թերթին:

Համաձայն պարբերականի տվյալների՝ 17 նահանգներում, ներառյալ՝ Կանզասում, Թեննեսիում, Վիրջինիայում, հայտնաբերվել են Covid-19-ի ամենամեծ թվով դեպքերը:

Հստակեցվում է, որ ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության ավելի քան 9 միլիոն 445 հազար դեպք, միևնույն ժամանակ 232.5 հազար վարակված քաղաքացի մահացել է: