ԱՄՆ Փորթլենդում Ազգային գվարդիան միացել է ոստիկանությանը հետընտրական բախումներից խուսափելու և կարգուկանոն հաստատելու համար

13:01 • 05.11.20

Ամերիկյան Օրեգոնի նահանգապետ Քեյթ Բրաունը կարգուկանոն հաստատելու համար հոգացել է Ազգային գվարդիան Փորթլենդ քաղաք մտցնելու մասին, քանի որ այդտեղ ընտրությունների ավարտից հետո ակցիաներ են սկսել, գրում է USA Today հրատարակությունը։

Աղբյուրը մանրամասնում է, որ իրավապահ մարմիննները «լայմանմասշտաբ իրավախախտումներ» են արձանագրում։ Տեղեկություններ կան նաև վանդալիզմի դեպքերի մասին։ Նշվում է, որ ԱՄՆ Ազգային գվարդիան տեղական ոստիկանությանն օգնելու է քաղաքի փողոցներում կարգուկանոն հաստատելու հարցում։ 

«Նահանգապետի հրամանով՝ հանրային անվտանգության ոլորտում խնդիրները լուծելու համար շարունակում ենք համատեղ աշխատանքը, ռեսուրսների և տեղեկատվության փոխադարձ տրամադրումը»,- ասվում տեղական իրավապահ մարմինների մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Տեղեկությունների համաձայն՝ Փորթլենդում այժմ ցուցարարների երկու խումբ է ակտիվ։ Տվյալներ կան 9 ձերբակալվածի մասին։

Աղբյուրների համաձայն՝ ձերբակալման դեպքեր են եղել նաև Նյու Յորք և Մինեապոլիս քաղաքներում։ Նշվում է, որ չորեքշաբթիից մինչև կիրակի ծրագրված է, որ երկում ավելի քան 100 համազգային միջոցառում է տեղի ունենալու․ դրանք հիմնականում ուղղված են լինելու ընտրությունների արդյունքների պաշտպանությանը։