Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում 26 ուսուցիչ բերման է ենթարկվել
Թուրքիայի Հանրապետության Դիարբեքիր քաղաքում բերման է ենթարկվել 26 ուսուցիչ։ «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Կրոնոս» լրատվական կայքին հաղորդում է, որ Դիարբեքիր քաղաքի գլխավոր դատախազության կողմից նոյեմբերի 6-ին բերման են ենթարկվել Կրթության և գիտության աշխատողների միության 26 անդամ ուսուցիչներ։
Ուսուցիչներին բերման ենթարկելիս ոստիկանները խուզարկել են նրանց սենյակները։ Համապատասխան մարմինների կողմից չի ներկայացվել ուսուցիչներին բերման ենթարկելու որևէ պատճառ։
Ըստ Կրթության և գիտության աշխատողների միության ենթադրությունների՝ ուսուցիչները բերման են ենթարկվել սոցիալական ցանցերում գրառումների և տարբեր միջոցառումներին մասնակցելու համար։










