Գյուղոլորտում ունենք 0.5 % տնտեսական ակտիվության աճ, տարին կավարտենք ավելի բարձր ցուցանիշով. Տիգրան Խաչատրյան (տեսանյութ)

11:19 • 06.11.20

 

Նախորդ տարվա 9 ամիսների համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում մենք գյուղոլորտում ունենք առնվազն 0.5 տոկոս տնտեսական ակտիվության աճ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Վստահ եմ, որ տարին կավարտենք ավելի բարձր ցուցանիշով, որովհետև 4-րդ եռամսյակում կամփոփվեն խաղողի բերքի հետ կապված վիճակագրական ցուցանիշները, որոնք նախորդ տարվա նկատմամբ էապես բարձր են եղել: Գյուղատնտեսության բնագավառում 4-րդ եռամսյակի մշակաբույսերից խաղողը շատ մեծ տեսակարար կշիռ ունի»,- նշեց նա:

Տիգրան Խաչատրյանը նաև անդրադարձավ Թուրքիայից ներկրվող ապրանքների արգելքի հարցին, որն ուժի մեջ է մտնելու հունվարի 1-ից: Նա վստահեցրեց, որ արգելքից հետո գնաճ չի սպասվում, թուրքական ապրանքների փոխարեն ներկրումներ կկատարվեն այլընտրանքային շուկաներից:

Մանրամասները՝ տեսանյութում: