Պենտագոնի ղեկավարը պատրաստվում է հրաժարական տալ. NBC

01:31 • 06.11.20

ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Մարք Էսփերը հրաժարականի դիմում է նախապատրաստել, հաղորդում է NBC-ը՝ հղում անելով պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան երեք պաշտոնյաների:

Աղբյուրը հայտնում է, որ տարօրինակ չէ, երբ գործող կաբինետի ներկայացուցիչները հրաժարականի դիմումներ են նախապատրաստում նախագահական իշխանության փոխանցման շրջանում: Նախագահը տվյալ պաշտոնյային ազատելու կամ վերանշանակելու վերաբերյալ որոշում է կայացնում այն ժամանակ, երբ հայտնի են դառնում նախագահական ընտրությունների արդյունքները:

Պենտագոնի աղբյուրները, սակայն, հայտնել են, որ Էսփերը պատրաստվում է հրաժարական տալ, քանի որ նա Թրամփի վարչակազմի այն առանցքային պաշտոնյաներից է, որին հեռացումը նախագահական ընտրությունների հետո ամենասպասվածն է: