Արմավիրի Լեռնագոգ գյուղում բռնկված հրդեհը մարվել է

02:39 • 06.11.20

Նոյեմբերի 5-ին`ժամը 20:31-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնագոգ գյուղի սկզբնամասում անասնակեր է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է 6000 հակ անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:47-ին: