Նյու Յորքում ոստիկանությունը բերման է ենթարկել «Black Lives Matter» շարժման բողոքի ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)
Նյու Յորքի կենտրոնական թաղամասերից մեկում՝ Մանհեթենում, ոստիկանությունը զանգվածային կերպով բերման է ենթարկել «Black Lives Matter» շարժման բողոքի ակցիայի մասնակիցներին:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, բողոքի ցույցը սկզբում անցել է ոստիկանների հսկողությամբ, և որևէ միջադեպ չի գրանցվել: Ավելի ուշ իրավիճակը թեժացել է, երբ, ըստ ականատեսների, ոստիկաններից մեկը մի ցուցարարից պահանջել է չնկարահանել իրեն և խլել է ցուցարարի ձեռքից նրա բջջային հեռախոսը, ինչից հետո, ամենայն հավանականությամբ, ցուցարարը հարվածել է ոստիկանին:
Դրանից հետո իրավիճակը կտրուկ ցրվել է, ոստիկանական լրացուցիչ ուժեր են բերվել դեպքի վայր, սկսվել են բախումներ ու ձերբակալություններ:










