Փարիզում ավազակները սաուդյան արքայադստեր տնից ավելի քան 700 000 դոլար արժողությամբ շքեղ իրեր են գողացել (լուսանկարներ)

13:42 • 07.11.20

Ֆրանսայի մայրաքաղաք Փարիզում ավազակները սաուդյան արքայադստեր տնից առևանգել են ավելի քան 700 000 դոլար արժողությամբ թանկարժեք իրեր, գրում է The Guardian-ը՝ իր աղբյուրներին հղումով։

47-ամյա արքայադուստրը, որը օգոստոսից ի վեր չի եղել իր բնակարանում, վերադառնալով հայտնաբերել է, որ անհետացել են 600 000 եվրո (ավելի քան 700,000 դոլար) արժողությամբ պայուսակներ, ժամացույցներ, թանկարժեք զարդեր և մորթիներ։

Արքայադուստրը, որի անունը չի հրապարակվում, բացահայտելով կատարվածը՝ շոկի է մատնվել և տեղափոխվել հիվանդանոց․ նշվում է, որ մինչ օրս նա չի խոսել իրավապահների հետ։

Ըստ աղբյուրի՝ ավազակներն, ըստ ամենայնի, առանց ուժ կիրառելու և հեշտությամբ են ներխուժել Ֆրանսիայի մայրաքաղաքի հենց կենտրոնում՝ Գեորգ V էլիտար պողոտայից ոչ հեռու գտնվող բնակարան։

Նշվում է, որ նրանք գողացել են Hermes նորաձևության տան 30 պայուսակ, Cartier ապրանքանիշի ժամացույցներ, ոսկերչական իրեր և մորթիներ։

Դատախազությունը պաշտոնական հետաքննություն է սկսել, որով կզբաղվի ավազակության դեմ պայքարի Փարիզի ոստիկանության հատուկ ստորաբաժանումը։