Նեմանը վստահ հաղթանակ տոնեց. Ղադիմյանը ՝ դուբլի հեղինակ

16:33 • 07.11.20

Բելառուսի առաջնության 28-րդ տուրի շրջանակում «Նեմանը» հյուրընկալվեց «Սմոլևիչի» ակումբին (1-4):

Հյուրերի մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի հարձակվող Գեղամ Ղադիմյանը, ով այս խաղում դարձավ դուբլի հեղինակ:

Իր առաջին գնդակը Ղադիմյանը հեղինակեց առաջին խաղակեսի 38-րդ րոպեին: Ընդմիջումից հետո ՝ 59-րդ րոպեին, Ղադիմյանը խփեց այս խաղում իր երկրորդ գոլը:

Հայաստանի հավաքականի հարձակվողը փոխարինվեց 86-րդ րոպեին: