Ես կատարում եմ նախագահի կողմից տրված հանձնարարությունները, բոլորս վճռականությամբ ենք լցված մեր հայրենիքի պաշտպանության հարցում. Սեյրան Օհանյան

14:05 • 07.11.20

Հայաստանի և Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանն Արցախում է, նրա վիրավորվելու մասին թշնամու տարածած լուրն այսօր անմիջապես հերքեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը:

Քիչ առաջ Tert.am-ի հետ զրույցում Սեյրան Օհանյանն ասաց, որ վիրավոր չէ, իսկ առաջնագծում տրամադրությունը մարտական է:  

«Ես կատարում եմ նախագահի կողմից հանձնարարություններ, իմ մասնագիտական առումով աջակցում եմ և վերջ»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Հարցին, թե ինչպիսին է տրամադրվածությունը, որովհետև հայտնի է, որ հակառակորդը Շուշիի ուղղությամբ փորձում է առաջխաղացում գրանցել, Սեյրան Օհանյանն ասաց, որ մարտական գործողությունների վերաբերյալ լուրերին պետք է տեղեկանալ պաշտոնական աղբյուրներից:

«Միայն ասեմ, որ մեր բոլորի մարտական տրամադրությունը շատ բարձր է, մենք բոլորս վճռականությամբ ենք լցված մեր հայրենիքի պաշտպանության համար»,-ասաց Սեյրան Օհանյանը: