Լոս Անջելեսի բնակիչը սպառնացել է Բայդենի հաղթանակի դեպքում զանգվածային սպանություններ իրագործել. տղամարդը ձերբակալվել է (լուսանկարներ, տեսանյութ)

09:53 • 07.11.20

Լոս Անջելես քաղաքում Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները ձերբակալել են մի տղամարդու, որը խոստացել էր նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենի հաղթանակի դեպքում զանգվածային սպանություններ կազմակերպել, հաղորդում է Daily Mail-ը։

39-ամյա Բենջամին Պատինոն ձերբակալվել է սոցիալական ցանցերում զանգվածային սպանությունների սպառնալիքներ հնչեցնելուց հետո։ Իրավապահները տեղեկացել են Instagram-ում վերջինիս հրապարակած տեսանյութի մասին, որտեղ տղամարդը սպառնացել է, որ կհետևի «դպրոցական հրաձիգների» օրինակին, եթե Բայդենը զբաղեցնի նախագահի պաշտոնը: Տեսանյութում տղամարդը նաև կոչ է արել «հեռացնել բոլոր դեմոկրատներին»։

Քննիչները խուզարկել են ձերբակալվածի տունը։  Նշվում է, որ կասկածյալը գտնվում է կալանքի տակ, ենթադրաբար՝ հոգեկան առողջության հետագա ստուգման համար։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են նախագահի ընտրություններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է:

Բայդենը նաև ստացել է ընտրիչի 264, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 214 ձայն։ Հաղթանակի համար հարկավոր է հավաքել ընտրիչների 270 ձայն։

Քվեարկության արդյունքները դեռ չեն ամփոփվել, սակայն ավելի վաղ գործող նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր հանդես գալ հայտարարությամբ և հայտարարել ընտրություններում հաղթանակի մասին: Բացի այդ, գործող նախագահն ասել էր, որ ինքն արդեն հաղթել է: Թրամփը նաև նշել էր, որ դեմոկրատները փորձում են «գողանալ իր հաղթանակը»։

It was feared Patino intended to carry out his threat to kill against Biden supporting BLM protesters who planned to oppose a Trump rally happening in Downtown Los Angeles FridayWhen DailyMail.com approached the agents outside Patino's bungalow they confirmed they were with the FBI. Patino was seen being questioned by the agents in the backseat of a white SUV and was heard denying that he intended to carry out the threats in his videoPatino also went on Instagram night, holding up a curved pocketknife. He has since deleted his Instagram