Greenberg Traurig իրավաբանական և լոբբիստական ընկերությունը խզել է Թուրքիայի կառավարության հետ ունեցած կապերը

01:07 • 07.11.20

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնել է, որ Greenberg Traurig իրավաբանական և լոբբիստական ընկերությունը խզել է Թուրքիայի կառավարության հետ ունեցած կապերը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ դա տեղի է ունեցել ամերիկահայ ակտիվիստների ճնշման ներքո Հայաստանի դեմ շարունակվող ռազմական գործողություններում Ադրբեջանին ուղղված Թուրքիայի աջակցության ֆոնին:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբը, վկայակոչելով իր աղբյուրը, նշում է, որ այս շաբաթ ընկերությունը ներքին էլեկտրոնային նամակ է ուղարկել, որում հայտնել է, որ հոկտեմբերի 29-ին դադարեցրել է իր հարաբերությունները Թուրքիայի հետ: Ընկերությունը հրաժարվել է տեղի ունեցածը մեկնաբանել: Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը նույնպես չի պատասխանել հարցմանը: