Կանադայում կորոնավիրուսով վարակումների թիվը գերազանցել է 255 հազարը. RT

07:00 • 07.11.20

Վերջն 1 օրում Կանադայում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը գերազանցել է 255 հազարը: Այս մասին հայտնում է RT-ն:

Ինչպես տեղեկացնում են երկրի առողջապահության նախարարությունից՝ Կանադայում 1 օրում հայտնաբերվել է վարակման 3 670 դեպք՝ ընդհանուր կազմելով 255 809:

Մահվան դեպքերի ընդհանուր թիվը Կանադայում կազմել է 10 436:

Համավարակի սկզբից ի վեր երկրում առողջացել է 211.2 հազար պացիենտ: