Մոսկվայում վերջին 1 օրում մահացել է 75 պացիենտ. ՌԴ մայրաքաղաքում համավարակի հետևանքով մահացել է ընդհանուր ավելի քան 7000 մարդ. РИА Новости
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում վերջին 1 օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 75 մարդ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Այսպիսով, COVID-19-ից մահացածների ընդհանուր թիվը Մոսկվայում հասել է 7215-ի: Նախորդ օրը հաղորդվում էր 69 մահացածի մասին:
Համաձայն Ռուսաստանի Պետական վիճակագրական դաշնային ծառայության տվյալների՝ սեպտեմբերին կորոնավիրուսը դարձել է Ռուսաստանում 4329 մարդու մահվան գլխավոր պատճառը:










