Սկանդալային դատական գործում տանուլ տալուց հետո Ջոննի Դեփին «խնդրել են հրաժարվել» «Ֆանտաստիկ արարածները» ֆիլմում Գրինդևալդի կերպարից

05:33 • 07.11.20

Ամերիկյան դերասան Ջոննի Դեփը հայտնել է, որ այլևս չի մարմնավորի սև կախարդ Գելլերտ Գրինդևալդին «Ֆանտաստիկ արարածները» նոր ֆրանշիզայում: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հավելելով, որ, ըստ Variety-ի, սա Warner Bros ստուդիայի նախաձեռնությունն է:

«Վերջին իրադարձությունների ֆոնին ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր աջակցել են ինձ: Ինձ շատ է հուզել ձեր սերն ու պաշտպանությունը, հատկապես վերջին օրերին: Ես նույնպես կուզեի հաղորդել, որ Warner Bros ստուդիան խնդրել է ինձ հրաժարվել «Ֆանտաստիկ արարածներում» Գրինդևալդի դերից, և ես հարգանքով եմ վերաբերվել այդ խնդրանքին»,- գրել է դերասանը ինսթագրամյան իր էջում:

Նա հավելել է, որ նախատեսում է Վճռաբեկ դատարան դիմել և վստահորեն մտադիր է ապացուցել, որ իր իր հասցեին առաջադրված մեղադրանքները ոչնչով հիմնավորված չեն:

Դերասանը տանուլ է տվել The Sun թերթի դեմ դատական գործում: Դեփփը թերթին մեղադրում էր զրպարտության մեջ, քանի որ լրատվամիջոցը գրել էր, թե դերասանը ծեծում է իր արդեն նախկին կնոջը՝ Էմբեր Հյըրդին: