ԱՄՆ Գերագույն դատարանը որոշում է կայացրել առանձնացնել Փենսիլվանիա նահանգում նոյեմբեր 3-ի ընտրությունների ավարտից հետո ստացված քվեները

06:11 • 07.11.20

Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը որոշում է կայացրել առանձնացնել Փենսիլվանիայում փոստով ուշ ստացված քվեները՝ համաձայն Հանրապետական կուսակցության պահանջի: Այս մասին Kp.ru-ի փոխանցմամբ նշվում է ատարանի՝ նոյեմբերի 7-ի որոշման մեջ:

«Փենսիլվանիայի բոլոր շրջաքնների ընտրական հանձնաժողովները պետք է առանձնացնեն բոլոր քվեները, որոնք ստացվել են նոյեմբերի 3-ի ժամը 20:00-ից հետո: Դրանք պետք է մնան մյուս ձայներից առանձին անվտանգ և ապահով արկղում: Առանձնացված ձայների հաշվարկը նույնպես պետք է կատարվի առանձին»,- նշվում է հանրապետականների հայցի շուրջ դատարանի կայացրած որոշման մեջ:

Հիշեցնենք, որ հանրապետականներն իրենց հայցում պահանջել էին առանձնացնել և չհաշվեն Փենսիլվանիայում այն քվեները, որոնք ստացվել են նախորդ երեքշաբթի կայացած ընտրություններից հետո: Կուսակցությունը պահանջել էր պարզել, թե որքանով են այդ քվեներն օրինական: