Հայկական ուժերը ջախջախել են Բերձորի ուղղությամբ գրոհող ադրբեջանական ուժերը և զինտեխնիկան (տեսանյութ)

22:05 • 08.11.20

Banak.info–ն իր յութուբյան էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են հայկական ուժերը ջախջախել Բերձորի ուղղությամբ գրոհող ադրբեջանական ուժերը և զինտեխնիկան։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Նյարդերից թույլ մարդկանց և անչափահասներին խորհուրդ չի տրվում դիտել տեսանյութը։



Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 50 քաղաքացիական անձ, վիրավորվել է 148 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։