Հաջողությամբ հանձնեցինք մարտական պատրաստության քննությունը. Աննա Հակոբյան (տեսանյութ)

01:31 • 08.11.20

Հաջողությամբ հանձնեցինք մարտական պատրաստության քննությունը, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու տեսանյութ հրապարակել:

Հոկտեմբերի 6-ին վարչապետի տիկինը հայտնել էր, որ իր ղեկավարած ջոկատը՝ բաղկացած կանանցից, տասնօրյա մարզումներից հետո պատրաստ է մարտական առաջադրանքի կարարման, և որ ջոկատը կոչել են Հայոց թագուհի Էրատոյի անունով:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 49 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։