Բելառուսում ավելի քան 370 ցուցարար է ձերբակալվել, նրանց մեջ է նաև «Միսս Բելառուս 2008» մրցույթի հաղթողը
Բելառուսում իրավապահ մարմինները կիրակի ձերբակալել են Մինսկում և մի քանի այլ քաղաքներում տեղի ունեցած բողոքի ակցիայի ավելի քան 370 մասնակցի: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնը:
Կենտրոնի կայքում հրապարակվել են ձերբակալված ցուցարարների անունները: Նրանց մեծամասնությունը բերման է ենթարկվել Մինսկում, քիչ թվով ցուցարարներ ձերբակալվել են Բոբրույսկում, Վիտեբսկում, Գոմելում, Լյախովիչիում:
Բելառուսական ՕՄՕՆ-ի աշխատակիցները երթի մասնակից շուրջ 20 կնոջ են ձերբակալել Մինսկում: ТАСС-ի թղթակցի տեղեկություններով՝ ձերբակալվածների թվում է նաև «Միսս Բելառուս 2008» գեղեցկության մրցույթի հաղթող Օլգա Խիժինկովան:










