Վրաստանի իշխանությունները նշել են ընդդիմության հետ հանդիպման համար անհրաժեշտ պայմանը
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները պատրաստ են հանդիպել ընդդիմության հետ այն դեպքում, երբ տվյալ նախաձեռնությամբ հանդես կգան միջազգային գործընկերները: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է կուսակցության գործադիր քարտուղար Իրաքլի Կոբախիձեն:
«Եթե միջազգային գործընկերները կցանկանան նման հանդիպում կազմակերպել, ապա, իհարկե, հաշվի կառնենք նրանց ցանկությունը և կահամաձայնենք հանդիպել»,- ասել է վերջինս:
Թբիլիսիում այսօր բողոքի ցույց է տեղի ունեցել խորհրդարանի մոտ, որից հետո ցուցարարները երթով շարժվել են դեպի ԿԸՀ շենք: Նրանք պահանջում են ԿԸՀ նախագահի հրաժարականը՝ նրան մեղադրելով հոկտեմբերի 31-ին կայացած ընտրությունների արդյունքները կեղծելու համար:
ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ոստիկանությունը սկսել է ցրել ԿԸՀ շենքի մոտ հավաքվածներին:










