Ղազախստանից հերքել են Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու մասին տեղեկությունները
Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը հերքել է որոշ լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը, որ հանրապետությունը սպառազինություն է մատակարարում Ադրբեջանին: Այս մասին հայտնում է stopfake.kz կայքը, որն ստեղծվել է ոչ հավաստի տվյալների դեմ պայքարի համար:
Աղբյուրի տվյալներով՝ սոցցանցերում և որոշ կայքերում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ ղազախստանյան կողմը սկսել է զենք մատակարարել Ադրբեջանին:
«Ղազախստանը հավատարիմ է միջազգային հանրության առաջ իր բոլոր պարտավորությունների կատարմանը և մտադրություն չունի սպառազինում մատակարարել այլ երկրներ»,- ասբյուրը մեջբերում է գերատեսչության հայտարարությունը:










