Ռուսաստանում 3-րդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակման ավելի քան 20 000 դեպք է արձանագրվում

18:33 • 08.11.20

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման ցուցանիշը վերջին մեկ օրում ավելացել է 20 498-ով: Ինչպես փոխանցում է INTERFAX.RU-ն՝ մեջբերելով օպերատիվ շտաբի տվյալները, նոր դեպքեր են գրանցվել 84 մարզերում:

Նշվում է, որ երրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը գերազանցել է 20 հազարը: «Ռոսպոտրեբնադզորի» համաճարակաբանության ինստիտուտում հայտարարել են, որ վարակման դեպքերի թվի աճը կարող է շարունակվել ևս մեկ շաբաթ:  

Մոսկվայում վերջին մեկ օրում գրանցվել է 5751 նոր դեպք: Վերջին մեկ օրում դուրս է գրվել 3254 մարդ, մահացել է 74 հիվանդ:  

Ռուսաստանում, ընդհանուր առմամբ, 286 մարդ է մահացել վերջին մեկ օրում: ՌԴ-ում մինչ օրս արձանագրվել է 1 774 334 վարակման դեպք, մահվան՝ 30 537 դեպք: