Թրամփի դեմ հանդես է եկել «խորքային պետությունը»․ Սերգեյ Կուրղինյան

14:42 • 09.11.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ հանդես է գալիս ամբողջ քաղաքական էլիտան, հայտարարել է քաղաքագետ, «Ժամանակի էությունը» շարժման առաջնորդ Սերգեյ Կուրղինյանը ռուսական «Իմանալու իրավունք» հեռուստահաղորդման եթերում:

«Թրամփն առաջին անգամ շրջանառության մեջ է դրել այն թեզը, ըստ որի՝ գոյություն ունի «խորքային պետություն»։ Մինչև այդ դրա մասին խոսում էին բոլորովին երկրորդական կոնսպիրոլոգիական պարբերականներ»,- ասել է Կուրղինյանը:

Քաղաքագետը հավելել է, որ Թրամփի դեմ են տրամադրված հանրապետական և դեմոկրատական իսթեբլիշմենթները, որոնք կարծում են, որ ԱՄՆ-ի գործող նախագահը «վտանգավոր է, չեզոքացնում է այն ուղեգիծը, որով վերջին շրջանում Ամերիկան ընթանում էր»:

Փորձագետը հիշեցրել է, որ ամերիկյան էլիտայի կողմից աջակցվող կառույցները արտամատակարարման (աութսորսինգի) կողմնակիցները են, քանի որ այլ երկներում ավելի էժան աշխատուժ են գտնում և մեծ շահույթ ստանում։ Այժմյան էլիտայի կարծիքով՝ ԱՄՆ ազգային արդյունաբերությունը պետք է թուլացվի: Մինչդեռ Կուրղինյանի կարծիքով՝ Թրամփը խախտել է նրանց գործելակերպը՝ սկսելով վերականգնել ԱՄՆ-ի ներքին հզորությունը, ներառյալ՝ բանակը:

Հիշեցնենք, որ ընտրություններն ԱՄՆ-ում կայացել են նոյեմբերի 3-ին: Ամերիկյան մի շարք առաջատար լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հաղթանակն ընտրություններում տարել է դեմոկրատ Ջո Բայդենը՝ ստանալով անհրաժեշտ 270 ձայնն ընտրիչներից: Գործող նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, չի ընդունում իր պարտությունը՝ հայտարարելով, որ ընտրությունները դեռ չեն ավարտվել: Նա պահանջում է, որ մի շարք առանցքային նահանգներում ձայների վերահաշվարկ իրականացվի: Թրամփի պնդմամբ՝ օրինական ձայների քանակն իրեն թույլ է տալիս ԱՄՆ նախագահական ընտրությունների հաղթող ճանաչվել: