Սիմֆերոպոլի օդանավակայանում տեղադրվել է Հովհաննես Այվազովսկիի կիսանդրին
Սիմֆերոպոլի օդանավակայանում տեղի է ունեցել հայ մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկիի կիսանդրու բացման արարողությունը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, հանդիսավոր արարողությունը հեռարձակվել է «Ղրիմ 24» հեռուստաալիքի եթերում:
Ավելի քան 4 տոննա կշռող պատվանդանի և հիմքի հետ միասին 3,5 մետր բարձրությամբ կիսանդրու հեղինակը Ռուսաստանի ժողովրդական նկարիչ, ակադեմիկոս, պրոֆեսոր Սալավատ Շերբակովն է:
Նկարչի կիսանդրին տեղադրվել է Սիմֆերոպոլի օդանավակայանի ուղևորատար տերմինալի դիմաց:
«Սիմֆերոպոլի օդանավակայանը մեր մեծ հայրենակից, ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկիի անվան շնորհումը մեզ վրա լրացուցիչ պատասխանատվություն էր դրել ոչ միայն որակապես սպասարկել մեր ուղևորներին, այլև ծանոթացնել Ղրիմ ժամանող հյուրերին նրա ստեղծագործությանը: Այսօր, կարծում եմ, մեզ համար շատ նշանակալի օր է այս հայեցակարգի զարգացման շարունակության համար»,- բացման արարողության ժամանակ ասել է օդանավակայանի գլխավոր տնօրեն Եվգենի Պլակսինը:










