Կոլումբիայում կորոնավիրուսով վարակումների թիվը գերազանցել է 1 միլիոնը. կա ավելի քան 32 հազար մահ. RT
Վերջին 1 օրում Կոլումբիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է ավելի քան 7000 -ով՝ կազմելով 7 440: Այս մասին հայտնում է RT-ն:
Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից ի վեր երկրում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը գերազանցել է 1 միլիոն հարյուր հազարը՝ կազմելով 1 143 887:
Ինչպես նշվում է երկրի առողջապահության նախարարության տրամադրած պաշտոնական տվյալներում՝ Կոլումբիայում մահվան ելքով դեպքերի թիվը կազմում է 32 791: Համավարակի սկզբից ի վեր երկրում ապաքինվել է 1 038 082 պացիենտ:










