Թուրքիայում ավերիչ երկրաշարժից հետո 342 շենք կապամոնտաժվի
Թուրքիայի շրջակա միջավայրի և ուրբանիզացիայի հարցերով նախարար Մուրատ Կուրումը վերջերս այդ երկրում տեղի ունեցած և 100-ից ավելի մարդու կյանք խլած երկրաշարժի ֆոնին հայտարարել է, որ Իզմիր նահանգում պետք է անհապաղ 342 շենք ապամոնտաժվի, գրում է Ahval-ը։
Կուրումն Իզմիրում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ նախարարությունը հոկտեմբերի 30-ին տարածաշրջանում տեղի ունեցած 6,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժից հետո 342 շենք գնահատում է ռիսկային։ Նա նաև հավելել է, որ մոտ 3660 շենք վնասվել է, իսկ 383-ը՝ չափավոր։
Նրա խոսքով՝ նոր շենքերը, որոնք կփոխարինեն ավերված և քանդված շենքերին, կունենան միայն վեց հարկ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մահացել է 115 մարդ։










