Ճապոնիայում հայտարարվել է կայսեր իրավահաջորդի անունը
Ճապոնիայում նախօրեին հայտնի է դարձել, որ կայսեր իրավահաջորդն է լինելու նրա կրտսեր 54-ամյա եղբայր Ֆումիհիտոն, գրում է eadaily.com կայքը՝ հղում տալով ճապոնական լրատվամիջոցների հայտարարություններին:
Հայտնի է, որ Ճապոնիայում կայսր կարող է միայն տղամարդ լինել, և քանի որ այժմ գործող միապետ Նարուհիտոն որդիներ չունի, ուստի՝ գահը նրա կրտսեր եղբայրը կժառանգի: Նշվում է, որ գահաժառանգի անվան հայտարարության պաշտոնական արարողությունը նախատեսված է եղել դեռևս ապրիլին անցացնել, սակայն համավարակը խանգարել է բոլոր ծրագրերը:
Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան, որը նույնպես ներկա է եղել արարողությանը, երկրի կառավարության անունից շնորհավորել է արքայազն Ֆումիհիտոյին:
Հայտնի է, որ արքայազն ֆումիհիտոն թռչնաբանության ոլորտում դոկտորի կոչում ունի: Այն նաև երկու դուստր և մեկ որդի ունի, որն էլ հորից հետո դառնալու է երկրի կայսր:










