Եվրոպայում տեղի ունեցած ահաբեկչությունները ցույց տվեցին ծայրահեղականության դեմ համատեղ կոշտ պայքարի անհրաժեշտությունը. Մեդվեդև

21:58 • 09.11.20

Եվրոպայում կրոնական հողի վրա իրականացվող ահաբեկչությունները ցույց տվեցին ինչպես ծայրահեղականության դեմ համատեղ կոշտ պայքարի, այնպես էլ հավատացյալների զգացմունքները վիրավորելը թույլ չտալու անհրաժեշտությունը:

ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:

«Այդ իրադարձությունները ցույց են տալիս, որ անհրաժեշտ է համատեղ կոշտ պայքար մղել ցանկացած ծայրահեղական գաղափարախոսության դեմ, որը վերջնական արդյունքում բերում է նման հանցագործությունների»,- ասել է Մեդվեդևը:

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահն ընդգծել է, որ համակարգային պայքարը ծայրահեղական գաղափարախոսության և ահաբեկչության դեմ չափազանց կարևոր է ողջ աշխարհում: