Թբիլիսիում մեկնարկել է ընդդիմադիրների կուսակցությունների ցույցը
Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, կրկին մեկնարկել է ընդդիմադիր կուսակցությունների և նրանց կողմնակիցների բողոքի ակցիան:
Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ նշելով, որ վերջիններս իրենց անհամաձայնությունն են հայտնում հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ:
Ընդդիմադիր առաջնորդների ելույթը հանրահավաքի ժամանակ սկսվել է 19:00-ին: Ռուսթավելի պողոտան, որտեղ գտնվում է խորհրդարանի շենքը, փակ է երթևեկության համար:
Հիշեցնենք, որ ընդդիմադիրները խոշորամասշտաբ ցույց են իրականացրել նախօրեին՝ պահանջելով հեռացնել ԿԸՀ-ի նախագահին և նոր ընտրություններ նշանակել:
Ըստ կայացած ընտրությունների արդյունքների՝ ձայների մեծամասնությունը (ավելի քան 48 տոկոս) ստացել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը:










