Վաշինգտոնի կենտրոնում հայ երիտասարդների ֆեդերացիան բողոքի լուռ ակցիա է իրականացրել. (լուսանկարներ)

01:34 • 09.11.20

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի կենտրոնում, ազգային ծառուղում գտնվող Լինքոլնի հուշահամալիրի մոտ այսօր բողոքի լուռ ակցիա է իրականացրել Հայ երիտասարդների միության «Անի» խումբը: Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Ակցիայի մասնակիցների ձեռքին ՀՀ, Արցախի և ԱՄՆ-ի դրոշներն են, բացի դա բազմաթիվ պաստառներ, որոնցում կոչ է արվում դադարեցնել թուրք-ադրբեջանական ագրեսիան:

Հանձնախմբի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակվել են նաև այդ ցույցից կադրեր, որոնք ներկայացնում ենք ստորև.