Խոսեցի՛ք ամեն ինչից, բայց չասեցիք ամենակարևորը , ինչու՞․ Սոֆյա Հովսեփյանը՝ Նիկոլ Փաշինյանին

12:00 • 10.11.20

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Դեռ սպասում եմ մարդկայնորեն այդ «ինչույի՞ »պատասխանին և այդ պատասխանին սպասում է մի ողջ ժողովուրդ , որի հետ չի քննարկվել այդ «ինչուն»...

Խոսե՜ք , քանի որ զինվորը դեռ սահմանին սպասում է հրամանի , խոսե՛ք, քանի որ լիքը հայեր պատրաստ են միանալ ու կռվել , սուտը համեղ չէ , անորոշությունն էլ՝ դառը :

Պահանջ կա խոսեք ու պարզ ու ոչ կիսատ- պռատ :

Երկրի նախագահը տեղյակ չէ որոշումից , չի՛ քննարկվել , երկրի խորհրդարանի 90% տեղյակ չէ , չի՛ քննարկվել , ժողովուրդը տեղյակ չէ , չի՛ քննարկվել , ապա ում հետ է քննարկվել այս հարցը , ինչպես մեզանից շուտ այդ մասին տեղյակ էին խոհանոցներում , բայց ոչ խորհրդարանը , նախագահն ու ամենակարևորը ժողովուրդը :

Դեռ սպասում եմ հստակ առանց որևէ մեկին մեղադրելու այլ հստակ բացատրություն քայլերի ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ!!!

Խնդրանքս ժողովրդին , չպառակտվե՛ք մենք իրավունք չունենք պարտվելու :