Ստորագրեց, չհասցրինք, ապականեց ներկան, լափեց մեր ապագան, անիծվե՛ք դուք՝ Նիկոլ և ոհմակ. Միքայել Մինասյան
Ստորագրեց… չհասցրեցինք։ Գաղտնի բոլորից, խաբեց մինչև վերջ։Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Ստորագրեց… չհասցրեցինք։ Գաղտնի բոլորից, խաբեց մինչև վերջ, անմեղսունակ վիժվածքը գողացավ մեր անցյալը, ապականեց ներկան, որբացրեց հազարավոր երեխաների, որդեկորույս դարձրեց հազարավոր ծնողների, առոչինչ դարձրեց մեր հաղթանակը, լափեց մեր ապագան…
Ստորագրեց...
Անիծվե’ք դուք՝ Նիկոլ և ոհմակ...»,-գրել է նա:
Ավելի վաղ Միքայել Մինասյան գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել հողերի հանձնման մի խայտառակ փաստաթուղթ, որը պարզապես աղետալի է Հայաստանի համար:










