ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դեմ հարձակման գործով արդեն իսկ կա երկու ձերբակալված անձ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Արարատ Միրզոյանի նկատմամբ տեղի ունեցած հարձակումների գործով արդեն իսկ կան ձերբակալված անձինք: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իհարկե, այդ հանցագործության մեջ ներգրավված ոչ բոլոր անձինք են ձերբակալված, բայց կարևոր է արձանագրել, որ հանցագործների ձերբակալությունները սկսված են»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել ԱԺ շենքի մոտ հավաքված մարդկանց կողմից։ Համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես են շրջափակում Միրզոյանի մեքենան, որից հետո նրան հանում մեքենայից և ծեծի ենթարկում։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արարատ Միրզոյանը տեղափոխվել է հիվանդանոց, ունի վնասվածքներ: Նրան վիրահատել են










