Քաղաքացիները փակել էին Բաղրամյան պողոտան (տեսանյութ)
Քաղաքացիները փակել էին Բաղրամյան պողոտան։ Նրանք պահանջում էին հանդիպում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։
Հիշեցնենք, որ մի խումբ քաղաքացիներ էլ հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց։
Հիշեցնենք նաև, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել այն մասին, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել։
«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ եւ մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության եւ այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաեւ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- գրել էր վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։










